Հայաստանի խորհրդարանի խոսնակը պաշտոնապես դիմել է իր հրաժարականով

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի հերթական նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես դիմում է ներկայացրել իր հրաժարականի մասին: Ըստ կանոնակարգի, խորհրդարանի խոսնակը հինգ օրվա ընթացքում պետք է հաստատի իր պաշտոնանկությունը, որից հետո ինքնաբերաբար կթողնի իր պաշտոնը: Հիշեցնենք, որ Ա.Բաղդասարյանը ՀՀ խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելու մասին մտադրության վերաբերյալ հայտարարել էր մայիսի 12-ին: Մայիսի 11-ին Ա.Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը որոշում կայացրեց իշխող կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ: Նշենք, որ այսօր եւետ հրաժարական են տվել պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մհեր Շահգելդյանը եւ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մխեյանը:
 Ուշագրավ
---