Արգենտինացի լրագրողը Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր է ստացել 1 հուլիսի 2014 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր է շնորհել արգենտինացի լրագրող Ռեյնալդո Սիետեկասին: Մրցանակի հանձնման արարողության ժամանակ Սիետեկասը նշեց, որ իր համար նման մրցանակի արժանանալը մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն: Ըստ նրա, նա մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է Հրանտ Դինքի կյանքն ու պրոֆեսիոնալ գործունեությունն, իսկ մրցանակը նոր խթան կհանդիսանա իր աշխատանքը շարունակելու համար, հայտնում է Prensa Аrmenia-ն: Անդրադառնալով իր դիրքորոշմանը Հայկական հարցում՝ արգենտինացի լրագրողը նշել է, որ նրան շատ բան է կապում Հայաստանի հետ և հավելել է, որ մարդու իրավունքների պաշտպանությանը ձգտող ցանկացած մարդ չի կարող չսատարել հայկական կողմի դիրքորոշմանը: Նա նաև հավելել է, որ չի կարող անտարբեր լինել Հայոց ցեղասպանության հարցում, քանի որ ինքն էլ մարդու իրավունքների պաշտպան է ու հումանիզմի գաղափարների տարածող: Ռեյնալդո Սիետեկասը պատմեց նաև, որ, նյութեր հավաքելով Հայոց ցեղասպանության մասին, տեսել է, թե ինչ ցավ են պատճառում մարդկանց հիշողություններն այդ իրադարձության մասին: «Բայց այդ ցավը կարևոր է, քանի որ դա գիտակցում է»,-ասել է լրագրողը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են արգենտինացի քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիրը հանձնվում է 2009-ից ի վեր լրագրության բնագավառում: Photo: Prensa Аrmenia Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |