Չի կարելի կարգավորել հակամարտությունները, հաշվի չառնելով նրանց յուրահատկությունը22 մայիսի 2006 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Անընդունելի են երկու ծայրահեղ դատողությունները` ինչպես յուրաքանչյուր հակամարտության ինքնատիպության անտեսումը, այնպես էլ այն աբսոլյուտի վերածելը` այսինքն ընդհանուր գծերի կամ նմանությունների մերժումը: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ 1992-1996 թթ. ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, ճշմարտությունը մեջտեղում է: «Իհարկե, չի կարելի կարգավորել հակամարտություններն առանց հաշվի առնելու նրանց յուրահատկությունները, սակայն կան լուծումներ, որոնք կարող են մասնակիորեն օգտագործվել եւ այստեղ, եւ այնտեղ: Ընդհանրությունն այստեղ կապված է միասնական պետության (ԽՍՀՄ, Հարավսլավիա, Չեխոսլովակիա) փլուզման հետ եւ նախկին միութենական պետության ինքնավարությունների ինքնուրույն ապրելու ցանկության հետ: Որտե՞ղ է գերիշխում տարածքային ամբողջականությունը: Գուցե, այն կգերակշռի Կոսովոյում կամ Չերնոգորիայում: Կամքի արտահայտությունը հաճախ ավելի բարձր է լինում»,-ընդգծել է ռուս դիվանագետը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |