Հայոց ցեղասպանության մասին եվրախորհրդարանի որոշումներն արտահայտում են եվրոպական կուսակցությունների տրամադրությունները22 մայիսի 2006 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Դեռեւս 1987 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց կարեւորագույն եվրոպական կառույցի` Եվրախորհրդարանի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի 4 կետում նշվում է, որ «ելնելով նրանից, որ ժամանակակից թուրքական կառավարությունը հրաժարվում է ճանաչել անցյալում երիտթուրքերի կառավարության գործած հայ ժողովրդի ցեղասպանությունը...ինչպես նաեւ այն, որ ...այդ երկրում բացակայում է իրական խորհրդարանական ժողովրդավարությունը, ոտնահարվում են անձնական, կոլեկտիվ եւ, հատկապես, կրոնական ազատությունները, անհաղթահարելի խոչընդոտ են ստեղծում Եվրոպական տնտեսական ընկերակցությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության մասին հարցի քննարկման համար»,-ընդգծել է նա: ՀՀ ԱԳ փոխնախարարը Եվրախորհրդարանի որոշումից 20 տարի անց, անուղղակիորեն, եվրոպական չափանիշներին հասնելու միտումով, անհրաժեշտ բարեփոխումների համատեքստում այն իրոք կարելի է դիտարկել որպես նախապայման Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունների պայմաններում: «2004 թվականի ապրիլի 1-ի եւ դեկտեմբերի 15-ի, 2005 թվականի սեպտեմբերի 28-ի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանաձեւերում Եվրախորհրդարանը կրկին հաստատեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ` կոչ անելով «Հանձնաժողովին եւ Խորհրդին պահանջել թուրքական իշխանություններից ճանաչել 1915 թ. հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատմական փաստը եւ անհապաղ ապաշրջափակել սահմանը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»: Թեեւ եվրախորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում, դրանք լիովին արտացոլում են եվրոպական կուսակցությունների եւ ընդհանուր առմամբ Եվրոպայի հասարակական կարծիքի տրամադրությունները»,-ասել է Ա.Կիրակոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |