Հայ երգիչ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը Եվրատեսիլ 2006 մրցույթում

PanARMENIAN.Net - Հայ երգիչ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը Եվրատեսիլ 2006 մրցույթում: Ընդհանուր առմամբ «Without your love» երգով հանդես եկած Անդրեն հավաքեց 129 միավոր: Առավելագույն գնահատականը` 12 միավոր Հայաստանը ստացավ Բելգիայից եւ Ռուսաստանից, 10-ական միավոր` Ֆրանսիայից, Հունաստանից, Նիդերլանդներից եւ Թուրքիայից, 8-ական` Բելառուսից, Իսրայելից, Իսպանիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, 7-ական` Մոլդովայից, Կիպրոսից, 5 միավոր` Լեհաստանից, 3 միավոր` Գերմանիայից, 2 միավոր` Լիտվայից եւ 1 միավոր Ռումինիայից: Այսպիսով, Հայաստանն, որն առաջին անգամ էր մասնակցում մրցույթին, ապահովեց իր տեղը Եվրատեսիլ 2007 մրցույթի եզրափակիչում, որը կանցնի Ֆինլանդիայում: Հայաստանի հեռուստադիտողները քվերակել են հետեւյալ կերպ`



Ռուսաստան` 12 միավոր

Ուկրաինա` 10 միավոր

Հունաստան` 8 միավոր

Մակեդոնիա` 7 միավոր

Շվեդիա` 6 միավոր

Բոսնիա եւ Հերցոգովինա` 5 միավոր

Ռումինիա` 4 միավոր

Իռլանդիա` 3 միավոր

Ֆրանսիա` 2 միավոր

Նորվեգիա` 1 միավոր
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---