Կիպրոսում կայացած ընտրություններում հաղթել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հակառակորդները

PanARMENIAN.Net - Կիպրոսի Հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսին աջակցող կուսակցություններն անցած կիրակի օրը կայացած ընտրություններում էապես ամրապնդել են իրենց դիրքերը խորհրդարանում: Ըստ վերջնական տվյալների, Պապադոպուլոսի կուսակցությունը (Ժողովրդավարական կուսակցություն) ստացավ քվեների 18 տոկոսը: Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջատար կոմունիստական կուսակցությունը, որը նույնպես աջակցում է նախագահին եւ քննադատորեն է վերաբերվում կղզու հունական եւ թուրքական հատվածների միավորման ծրագրերին, ինչպես նաեւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը ստացել է ընտրողների գրեթե 31 տոկոսի ձայները: Երկրորդ տեղում է Ժողովրդավարական հավաք ընդդիմադիր կուսակցությունը` 30 տոկոս, հաղորդում է Deutche Welle-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---