Ռոբերտ Սիմոնսը բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ Գործողությունների ծրագրի իրագործումը22 մայիսի 2006 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ամփոփելով մայիսի 18-19-ին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների եւ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) միջգերատեսչական հանձնաժողովի անդամների աշխատանքային հանդիպումը, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր գնահատական տվեց ՆԱՏՕ-Հայաստան ԱԳԳԾ իրականացման գործընթացին, նշելով, որ կարճ ժամանակաշրջանում Հայաստանը զգալի ճանապարհ է անցել ԱԳԳԾ ծրագրային դրույթների կյանքի կոչման գործում: Իր հերթին Արման Կիրակոսյանը նշեց, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցությունը ԱԳԳԾ եւ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրերին հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի կարեւոր բաղկացուցիչներից մեկը: Այս առումով կարեւորվեց ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման ու երկրի պաշտպանության համակարգում համապատասխան բարեփոխումների իրականացման նշանակությունը, այդ թվում ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործում: Կողմերը նաեւ կարեւորեցին հասարակության լայն շրջանակների իրազեկումը ՆԱՏՕ-ի նպատակների եւ քաղաքականության` մասնավորապես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալ ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները եւ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների ներկա վիճակը: Ա. Կիրակոսյանի հետ հանդիպումից հետո Ռ. Սիմոնսը մասնակցեց ԱԳԳԾ-ի իրականացման համար ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |