«Ադրբեջանական կողմը ձգտում է խաղաղության հասնել տարածաշրջանում»,- հավաստիացնում են Բաքվում23 մայիսի 2006 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն հերթական անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կներկայացնի իր «անփոփոխ դիրքորոշումը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: Այդ մասին մայիսի 22-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախգահների մայիսի 24-25 Բաքու կատարելիք այցը: Նրա խոսքերով, «ադրբեջանական կողմը ձգտում է խաղաղության հասնել տարածաշրջանում, այդ պատճառով հակամարտության կարգավորման փուլային տարբերակը ամենաօպտիմալն է համարում»: «Եթե «փուլային գործընթացը» իր արտացոլումը գտնի, ապա առաջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջն օկուպացված տարածքները կազատագրվեն, գաղթականները կվերդառնան իրենց հարազատ օջախները: Դրանից հետո, իհարկե, հարազատ տներ պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղից, Շուշիից գաղթած ադրբեջանցիները: Եվ երբ ապրելու նորմալ պայմաններ ստեղծվեն, կգործի նաեւ տնտեսությունը»,- ընդգծել է նախարարը: Ինչպես նշել է Է. Մամեդյարովը, միայն դրանից հետո կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |