Մահացել է PanARMENIAN.Net-ի թղթակից Կարինե Տեր-Սահակյանը 8 հուլիսի 2014 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին մահացել է Կարինե Տեր-Սահակյանը՝ թղթակից ու մեկնաբան, որը PanARMENIAN.Net ում աշխատել է մի ամբողջ 8 տարի։ Մասնագիտական կյանքում՝ լրագրող, ում Հայաստանում ճանաչում էին գրեթե բոլորը, դրսում՝ շատերը։ Իր գործի վարպետ, ով տանել չէր կարողանում ոչ պրոֆեսիոնալիզմը, դատարկ պոռոտախոսությունն ու առավել ևս՝ պլագիատը։ Միգուցե, նա ավելի քննադատական էր վերաբերվում ուրիշների սխալներին, քան պետք էր, ու տանել չէր կարողանում մասնագիտական կոպտությունը։ Նրան գիտեին ու հարգում էին ոչ միայն գործընկերներն ու ընթերցողները, մասնագիտական կարծիքն էլ լսում թե քաղաքագետները, թե փորձագետները։ Կյանքում՝ բարի մարդ, ով ոչ մեկին վատություն չէր ցանկանում։ Մարդ, ով, չնայած տարիքին, միշտ էլ 20 տարեկան էր։ Երկու օրից՝ հուլիսի 10-ին, նա կդառնար 57 տարեկան։ Իրենից վախենում էին սրության համար, բայց նույն բանի համար էլ հարգում՝ միշտ մարդկանց դեմքին ասում էր այն ամենը, ինչ մտածում էր։ Ու դա նրա բնավորության ամենաարժեքավոր գծերից էր։ Նա ուղղակի չէր կարողանում նեղացած մնալ, ու երբ ինչ-որ մեկին չէր սիրում՝ չէր ձևացնում, սիրելիս՝ նույնպես։ Նա բազմաթիվ պլաններ ուներ՝ թե մասնագիտական, թե անձնական։ Դեռ ինչքա՜ն հոդվածներ պետք է գրեր, ինչքա՜ն վայրեր այցելեր, ինչքա՜ն նոր բաներ տեսներ․․․ Առջևում երկար տարիներ էին։ Ընթերցողները կկարոտեն նրա սուր հոդվածները, լիրիկական էսսեներն ու քննադատական կարծիքները։ Մենք բոլորս՝ ընկերները, գործընկերներն ու ծանոթները, կկարոտենք իր խռպոտ ձայնը, պատանեկան ոգևորությունը, անչար սարկազմը, մտերիմ խոսակցությունները, ընդհանուր պլաններն ու սաստիկ բանավեճերը։ Մարդը ողջ է, քանի դեռ նրա մասին հիշում են։ Կառա, մենք մի՜շտ կհիշենք քեզ։ Կիսում ենք վիշտը որդու ու ընտանիքի բոլոր անդամների հետ․․․ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |