Ցեղասպանության քրեականացման քննարկման ձգձգումը կործանում է Ֆրանսիայի խորհրդարանի համար

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հերքման համար պատիժ սահմանող օրինագծի քննարկումը հատուկ ձգձվեց, որպեսզի հետաձգվի միչեւ աշուն: Այդ մասին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Դեմոկրատական շարժում միություն» կուսակցության պատգամավոր եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզիի խորհրդական Պատրիկ Դեւեջյանը: Նրա խոսքերով, խորհրդարանի նիստ ֆարս էր: «Ես չէի կարծում, որ այդքան հեռու կգնան: Մեր տեսած ֆարսի նպատակը քննարկման հետաձգումն էր նրա համար, որպեսզի օրինագիծը չդրվի քվերակության: Այս խաղը կազմակերպեցին սոցիալիստների խմբի առաջնորդը եւ մի շարք աջ պահպանողականներ, որ պատվերով էին գործում: Սա կործանում է խորհրդարանի համար, որը դառնում է միակ տեղը, որտեղ արգելվում է քննարկել ֆրանիսացիներին հուզող հարցերը»,- նշել է Դեվեջյանը, գրում է «Ազգը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---