Նոր Գյուղի ուղղությամբ գազի տակառներ են արձակվել. 4 հայ վիրավորվել է![]() 9 հուլիսի 2014 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ի երեկոյան Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ շրջանի ուղղությամբ կրկին գազի տակառներ են արձակվել: Խոշոր պայթյունները որոտացել են Նոր Գյուղի Օդային զինուժի կենտրոնի և հայկական «Կիլիկիա» շենքի դիմաց: Հասցվել են նյութական վնասներ: «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ կան վիրավորներ, նրանց վիճակը կայուն է: Վիրավորվել են Արփի և Գոհար Գույումջյանները, Նվեր Գրտանյանը և Հռիփ Ղազարյանը: Հունիսի 17-ին Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը կրկին հրթիռակոծվել էր: Զոհվել է Վրեժ Ջաբախչուրյանը: Հունիսի 16-ին նույն թաղամասում զոհվել է 1942 թ. ծնված Սեդա Պասմաչյանը: Վեց մարդ միջին և ծանր աստիճանի վիրավորում է ստացել: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) սկսել է #SaveAleppo արշավը: Հայ բնակչությունը, որը կազմում է սիրիական այդ քաղաքի մեկ քառորդը, գնդակոծության է ենթարկվում զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածում են աղետի գոտու: ANCA-ն հորդորում է հեռաձայնել կամ նամակ գրել նախագահ Օբամային և կոչ անել նրան անհապաղ միջամտել՝ առաջին հերթին քրիստոնյաների թաղամասերի գնդակոծությունը դադարեցնելու համար, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա և երրորդը՝ պատասխանել վերջապես ANCA-ի հարցմանը Թուրքիայի դերկատարության մասին Քեսաբի վրա հարձակման գործում: Եվրոպայի Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչի անունով, կոչ անելով գործել դադարեցնելու համար Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հայ բնակչության զանգվածային ոչնչացումը: Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել: Photo:Reuters Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |