Վիլյորբանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը պղծվել է 9 հուլիսի 2014 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի` Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը հուլիսի 3-ին պղծվել է: Վանդալները վնասել են հուշարձանի մուտքի մոտ պատի մեջ տեղադրված պողպատե տառերը: Դրանց մի մասը պոկել են, կոտրել, ոլորել, մյուսների վրա ջնջել «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը» գրությունը: Հուշարձանը բացվել էՎիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետի կողմից Ցեղասպանության 90-ամյակին ընդառաջ` 2005 թվականի ապրիլի 23-ին: «Այս վայրագությունը ևս մեկ հարված է հասցնում 1915 թվականի երիտթուրքերի կառավարության ղեկավարությամբ ոչնչացված 1,5 մլն հայերի հիշատակին: Սա զոհերի հիշատակի դեմ կատարվող հանցագործությունների երկար շղթայի միայն մի օղակն է: Հանցագործություն, որ դեռ չի ընդունվել թուրքական պետության կողմից, որը շարունակում է վարել ռազմատենչ մերժման քաղաքականություն: Մահացածների հիշատակի պղծումը ևս մեկ անգամ փաստում է Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենք ընդունելու անհրաժեշտության մասին, որին կողմ է նաև իշխանությունը»,- գրում է Nouvelles d'Arménie-ն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |