Լավրովը խորհուրդ չի տալիս մտածել անգամ Ղրիմի վրա հնարավոր զինված հարձակման մասին![]() 9 հուլիսի 2014 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իտալացի պաշտոնակից Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում խորհուրդ է տվել չմտածել անգամ Ղրիմի վրա զինված հարձակման հավանականության մասին, այդ թվում, Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու մտադրությամբ: «Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա այդպես անել,-հայտարարել է Լավրովը՝ անդրադառնալով Ղրիմի վրա մեկ այլ պետության հարձակման տեսական հավանականությանը: -Մենք ունենք ազգային անվտանգության դոկտրին, այն շատ հստակ գրանցում է բոլոր գործողությունները, որոնք կձեռնարկվեն այդ դեպքում»: Մանրամասներ դիվանագետը չներկայացրեց: Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «ավելի քան բավարար հիմքեր կան կասկածելու ուկրաինացի ուժայիններին փաստերը թաքցնելու մեջ»: Բացի այդ, ՌԴ ԱԳ նախարարը ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում իրավիճակի կարգավորումն Ուկրաինայում, գրում են «Արգումենտի նեդելին»: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Լավրովը նշել է նաև, որ «Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը հրադադարի մասին կոչով նաև պայմաններ է առաջադրում, թե որ դեպքում է Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ հրաժարվել ուժի կիրառումից»: «Նրանք (աշխարհազորայինները) պատրատ չեն կատարելու Կիևի վերջնագրերն այն մասին, որ պետք է հանձնվեն ու վայր դնեն զենքը բանակցություններից առաջ»,-հավելել է Լավրովը: «Պետք է մարդկային վերաբերմունք լինի Ուկրաինայում հակամարտության բոլոր մասնակիցների հանդեպ՝ չանվանելով նրանց «թերի մարդիկ», ահաբեկիչներ»,-ասել է նախարարը: Ըստ նրա, Ուկրաինայի հարավ-արևելքի ներկայացուցիչները «ցանկանում են մնալ սեփական հողում, ուզում են, որ իրենց լսեն, ընկալեն իրենց իղձերը»: ՌԴ ԱԳ ղեկավարը համարում է, որ Ուկրաինայի գծով շփման խմբի հանդիպման վայրը պետք է համաձայնեցվի որքան հնարավոր է շուտ: «Մարտական գործողությունների պայմաններում հեշտ չէ հանդիպման վայր ընտրելը,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:-Բայց պետք է պայմանավորվել, ջանքեր գործադրել, որպեսզի վայրը համաձայնեցվի որքան հնարավոր է շուտ»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կիևը հրաժարվել է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական հանրապետությունների իշխանությունների հետ պաշտոնական բանակցություններից: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի վարչակազմը ընդունելի է համարում միայն խորհրդակցությունները շփման խմբի շրջանակում: Շփման խմբում ընդգրկված են ԵԱՀԿ ներկայացուցիչներ, Կիևում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը և Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, հայտնում է govoritmoskva.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |