Հայաստանը կարճ ժամանակահատվածում զգալի առաջընթաց է գրանցել ԱԳԳԾ իրականացման գործում23 մայիսի 2006 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, հայտնում է երկրի ղեկավարի մամալո ծառայությունը: Դրական գնահատելով ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ընթացքը, Ռոբերտ Սիմոնսը նշել է, որ կարճ ժամանակահատվածում զգալի առաջընթաց է գրանցվել ծրագրային դրույթների իրականացման գործում: Այդ համատեքստում կարեւորվել է երկրի պաշտպանության համակարգում համապատասխան բարեփոխումների իրականացումն ու ժողովրդավարության ամրապնդումը: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները դիտարկելով Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության շրջանակում, Հանրապետության նախագահն ասել է, որ եվրոպական տարբեր կառույցների հետ աշխատանքը համադրելու եւ ավելի համակարգված առաջ շարժվելու նպատակով օրերս ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պարբերաբար երկրի ղեկավարին կզեկուցի այդ ուղղությամբ գործողությունների ընթացքը: «Մեր նպատակն է նախատեսված աշխատանքից ետ չմնալ, ընդհակառակը, մի քիչ էլ ավելի արագ տեմպերով առաջ շարժվել եւ համատեղ ծրագրերը լիարժեք իրագործել»,-շեշտել է Ռոբերտ Քոչարյանը: Հյուրի խնդրանքով Հանրապետության նախագահն ընդհանուր գծերով անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումներին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |