Տեսական գիտելիքները և վերլուծական կարողությունները զարգացնող դասընթաց` տնտեսական լրագրողների համար10 հուլիսի 2014 - 15:11 AMT PanARMENIAN.Net - «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը «Ջեյ Թի Ինթերնեյշնլ» (JTI) հայաստանյան ներկայացուցչության և «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության նախաձեռնությամբ և ֆինանսկան աջակցությամբ կազմակերպել էր հատուկ դասընթաց տնտեսական լրագրողների համար, որը ներառում էր թեմաներ տնտեսագիտության տեսության, ֆինանսների և միջազգային տնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Դասընթացը նպատակ ուներ գործնական հմտություններին զուգահեռ զարգացնել լրագրողների տեսական գիտելիքները և վերլուծական կարողությունները: Լրագրողները ստացան դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայագրեր և Ամերիաբանկի կողմից կորպորատիվ հուշանվերներ: Լավագույն արդյունք ցուցաբերած երեք լրագրողի Ամերիաբանկը տրամադրեց VISA Classic վճարային քարտ` 500.000 դրամ վարկային գծի սահմանաչափով և ճանաչված հեղինակների մասնագիտական գրքեր: Այս երեք լրագրողները կմեկնեն «Ջեյ ԹԻ Ինթերնեյշնլ» ընկերության գործարաններից մեկը` տեղում հարստացնելու ծխախոտային ոլորտի և արտադրության մասին իրենց գիտելիքները: Դասընթացի կազմակերպիչները, կարևորելով լրագրողի դերը տնտեսական տարբեր հարցերի լուսաբանման գործում, անհրաժեշտ համարեցին նման դասընթացների պարբերաբար կազմակերպումը, որը կնպաստի Հայաստանում տնտեսական լրագրության ներուժի զարգացմանը: Կովկասի ինստիտուտը գիտահետազոտական կենտրոն է Երևանում: Նրա հիմնական նպատակն է նպաստել հասարակության լայն ներգրավվածությանը քաղաքական որոշումների որդեգրման հարցում: Այդ պատճառով ինստիտուտն անցկացնում է գիտահետազոտական աշխատանքներ, մշակում և լոբբինգի է ենթարկում քաղաքական որոշումները և նպաստում հասարակական դիսկուրսի իրազեկմանը և բազմակարծությանը: «Ջեյ Թի Ինթերնեյշնլ» (JTI) ընկերությունը ճապոնական Japan Tobacco, Inc.-ի միջազգային ստորաբաժանումն է, որը գործում է աշխարհի ավելի քան 120 երկրներում: Japan Tobacco, Inc.-ը աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերություններից մեկն է: Հայաստանի սպառողներին JTI ընկերությունը հայտնի է իր Winston, Camel, LD, Sobranie և Monte-Carlo ապրանքանիշերով: Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |