Կարել դե Գուխտը չի հավատում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը 2006 թվականին23 մայիսի 2006 - 18:05 AMT PanARMENIAN.Net - «Ես հոռետես չեմ, սակայն լավատեսությունն իմ մեջ այնքան չէ, որպեսզի հավատամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը 2006 թվականին»,- հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն անում է հնարավոր ամեն ինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնելու համար: «Հակամարտության արագ կարգավորման առումով հավատը երբեմն ուժեղանում է, երբեմն թուլանում»,- նշել է դե Գուխտը:Միեւնույն ժամանակ, նա առաջարկել է ԵԱՀԿ-ին ներդնել ողջ եռանդը մինչեւ Բելգիայի նախագահության ավարտը: «Ամեն ինչ կախված է Ադրբեջանից ու Հայաստանից: Հենց Բաքուն ու Երեւանը պետք է պայմանավորվեն իրար միջեւ, ԵԱՀԿ-ն կարող է միայն աջակցել նրանց»,- ընդգծել է ԵԱՀԿ նախագահը: ԵԱՀԿ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ձգձվում է նաեւ այնպիսի չլուծված խնդիրների պատճառով, որոնցից մեկը հայ-թուրքական փակ սահմանն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |