ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմի նախաձեռնությամբ 6 երեխայի երազանք է իրականացել![]() 11 հուլիսի 2014 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի բազմաթիվ երկրների կենդանաբանական այգիներ տարվա մեջ մեկ օր հատուկ կարիքներով և առողջական խնդիրներով երեխաների են հրավիրում` ընդունելով նրանց որպես հատուկ կարևորության հյուրերի: «Երազանքի գիշեր կենդանաբանական այգում»` այսպես է կոչվում համաշխարհային նախաձեռնությունը, որին միացել են Նիդերլանդների, Գերմանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և տասնյակ այլ երկրների կենդանաբանական այգիները: 2014-ի հունիսին Երևանի կենդանաբանական այգին նույնպես անցկացրեց «Երազանքի գիշեր» միջոցառումը` հյուրընկալելով ավելի քան 60 երեխայի իրենց ընտանիքների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի հավաքած ավելի քան մեկ միլիոն դրամի շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել երեխաներից 6-ի երազանքը: Առողջական տարբեր խնդիրներով երեխաների օրն անմոռանալի դարձնելու համար այգում նախապատրաստվել էր թատերական, երաժշտական ու խաղային ծրագիր, հյուրասիրություն: Փոքրիկ հյուրերը հատուկ իրենց համար մշակված շրջայց կատարեցին կենդանաբանական այգում` անմիջականորեն շփվելով կենդանիների և դրանց խնամողների հետ: Միջոցառմանն ընդառաջ կազմակերպիչները պարզել էին հրավիրված յուրաքանչյուր երեխայի երազանքը կամ կարիքը: «Երազանքի գիշերվան» նախորդած շուրջ մեկ ամսվա ընթացքում ընդարձակ քարոզարշավ անցկացվեց, որի ընթացքում բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ դարձան մեկ կամ մի քանի երեխայի երազանքների իրականացման հովանավոր: Հունիսի 28-ին՝ օրվա վերջում երեխաներին հանձնվեցին «Երազանքի իրականացման հավաստագրեր» և նվեր-փաթեթներ: «Երազանքի իրականացման հավաստագրերը» փոքրիկներին խոստացան, որ իրենց երազանքը կիրականացվի մինչև տարեվերջ: «Երազանքի գիշեր Երևանի կենդանաբանական այգում» նախաձեռնությունն իրականացրեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |