Ղարաբաղյան հակամարտություն. բանակցային ռեսուրսը սպառված չէ23 մայիսի 2006 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությամբ, շարունակվում են: Այդ մասին «Ազգ» օրաթերթին տված on-line հարցաձրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, երկկողմ հանդիպումներ են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարները: «Ղարբաղյան հարցի կարգավորումը բարդ ու լարված գործընթաց է, եւ բոլորս պետք է հասկանանք, որ բանակցվող յուրաքանչյուր կետ ուղղակիորեն մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի անվտանգությանն է վերաբերում»,- նշել է նա` հավելելով, որ բանակցային ռեսուրսը սպառված չէ եւ չպետք է հիասթափվել կամ այլ հետեւություններ անել, եթե այդ գործընթացի ինչ-որ փուլերում որոշակի հարցերի շուրջ դիրքորոշումների մերձեցումից հետո մեկ այլ կետի շուրջ դիրքորոշումը այս կամ այն կողմից կարծրանում է: «Իհարկե, եթե չկա խաղաղություն, իսկ զինադադարը դեռ խաղաղություն չէ, ժամանակն աշխատելու է ի վնաս եւ մեզ, եւ Ադրբեջանի: Ակնհայտ է, որ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատումը բոլոր կողմերի համար շահեկան է»,- նշել է Ա. Մարգարյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |