Պուտինի մամուլի խոսնակը հերքում է. Մոսկվան չի դիտարկում «կետային հարվածներ հասցնելու» հնարավորությունը (թարմացված)14 հուլիսի 2014 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի ուղղությամբ «պատասխան կետային հարվածներ հասցնելու» հնարավորությունը այն դեպքում, եթե Ռուսաստանի տարածքի գնդակոծությունը չդադարի: Այս մասին գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով Կրեմլի իր աղբյուրները: Նշվում է, որ խոսքը ոչ թե լայնամաշտաբ գործողության, այլ ռուսական տարածքները գնդակոծող դիրքերին հատուկենտ հարվածներ հասցնելու մասին է:Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Եվգենի Բուշմինն առաջարկել է Ուկրաինային հարվածներ հասցնել բարձր դիպուկայնությամբ զենքերից: Սակայն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կետային հարվածի մասին լուրերն արդեն իսկ «հիմարություն» է անվանել: «Լուրերը, թե Ռուսաստանը դիտարկում է հարվածներ հասցնելու հնարավորությունը, նոնսենս է, չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը, գրում է Bloomberg գործակալությունը: Հուլիսի 13-ին Ռոստովի շրջանում Ուկրաինայի տարածքից արձակված հրթիռը հարվածել է բնակելի տանը, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել: Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է` ասելով, որ իրենց երկրի զինվորականները ոչ մի կապ չունեն Ռուսաստանի գնդակոծման հետ: Չճանաչված Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդավարական հանրապետությունները ևս հայտարարել են, որ իրենք չեն կրակել: Քաղաքական սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Սմիրնովը կետյին հարվածների մասին հայտարարությունը մի փոքր չափազանցված է համարում: «Բարձր դիպուկայնությամբ զենք օգտագործվում է, եթե պետք է վերացնել որևէ քիչ թե շատ կարևոր օբյեկտ: Տվյալ դեպքում ՌԴ տարածք սովորական արկեր են արձակվում: Ենթադրվում է, որ կլինի կամ ավիահարված, կամ կդիմեն հրետանու և հրթիռային ուղղաթիռների օգնությանը»,- ասել է նա: Պատասխանելով հարցին` որքանով է իրատեսական պարզել, թե կոնկրետ որտեղից են արձակվել արկերը, Սմիրնովը նշել է, որ «եթե դա գնդակոծման ժամանակ վիզուալ ֆիքսվել է, ուրեմն խնդիր չկա»: «Բնականաբար, ոչ ոք չի պատրաստվում գնդակոծել բնակելի թաղամասերը»,- ասել է նա: Դոնեցկի գնդակոծության դեպքի առթիվ Ռոստովի շրջանի ՌԴ քննչական կոմիտեն ՔՕ 105-րդ՝ «սպանության» հոդվածով գործ է հարուցել։ Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ է հրավիրվել ՌԴ-ում Ուկրաինայի գործերով հավատարմատարը, ում հանձնվել է ռուսական կողմի բողոքը։ Դիվանագետին փոխանցված բողոքի նոտայում նշվում է, որ ռուսական կողմը տվյալ սադրանքը որպես ռուսական անկախ տարածքների ու ՌԴ քաղաքացիների հանդեպ ուկրաինական կողմի ագրեսիվ ակտ է դիտարկում։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ նշված միջադեպն ապացուցում է ռուս-ուկրաինական սահմանի շրջանում խիստ վտանգավոր լարվածության ուժգնացումն ու կարող է անդառնալի հետևանքների բերել, որի համար պատասխանատվությունը կկրի ուկրաինական կողմը։ Ռուսական կողմը հերթական անգամ պնդում է, որ ուկրաինական կողմը պետք է նման պրովոկացիաներից խուսափելու համար հստակ միջոցներ ձեռնարկի, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |