ՆԱՏՕ-ն մտադիր է երկարատեւ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ23 մայիսի 2006 - 20:18 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր է երկարատեւ համագործակցություն ծավալել Հայաստանի հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, ներկայումս ամփոփվում են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակման առաջին վեց ամիսների արդյունքները: «Մենք գոհ ենք կատարված աշխատանքից, նախանշված են ծրագրի հետագա մշակման քայլերն ու փուլերը: Դաշինքի համար շատ կարեւոր են հարաբերությունները Հայաստանի հետ»,-նշել է Սիմոնսը: Նա հաստատել է ՆԱՏՕ-ի ցանկությունը Երեւանում տեղեկատվական կենտրոն բացելու վերաբերյալ: «Սակայն մենք պետք է ստանանք Հայաստանի կառավարության համաձայնությունը առաքելության համար տեղի տրամադրման վերաբերյալ»,-ասել է Ռ.Սիմոնսը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |