Յանուկովիչը ԵՄ պատժամիջոցների դեմ հայց է ներկայացրել դատարան14 հուլիսի 2014 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր և երկու որդիների նկատմամբ Բրյուսելի սահմանած պատժամիջոցների դեմ Եվրախորհրդի դատարան հայց է ներկայացրել : Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դատարան նման հայցով դիմած մարդկանց շարքում է նաև նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը: Ուկրաինայի նոր կառավարությունը գտնում է, որ ուկրաինական նախորդ ղեկավարությունը վատնել է 3 մլրդ դոլար: Այս առնչությամբ ԵՄ-ն կալանք է դրել Եվրամիության բանկերում Յանուկովիչի և մինչև պետհեղաշրջումը Ուկրաինայի կառավարության կազմում եղած մի շարք մարդկանց հաշիվների վրա: Ինչպես ավելի վաղ գրել է Коммерсантъ-ը, Յանուկովիչն ու Ազարովը հայտնվել են Եվրամիության հրապարակած այն 18 պաշտոնյաների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվել են ֆինանսական պատժամիջոցներ: Փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ «Պաշտոնական ամսագրում»: Պատժամիջոցները, որ ուժի մեջ են լինելու 1 տարի, ենթադրում են հաշիվների սառեցում և Վիկտոր Յանուկովիչի ու նրա շրջապատի կողմից յուրացված ուկրաինական պետական միջոցների փոխհատուցում: Փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն: Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դնելով խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա և նախագահական ընտրություններ նշանակելով մայիսի 25-ին: Յանուկովիչը հայտարարեց, որ ստիպված էր լքել Ուկրաինան ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |