ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը23 մայիսի 2006 - 20:29 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայման հարցին, ապա, ըստ իս, դեռ պետք է պայմանավորվեն հակամարտության կողմերը, հետո արդեն հնարավոր կլինի դնել խաղաղապահների մասին հարցը: «Դեռեւս վաղ է խոսել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին եւ ՆԱՏՕ-ն չի առաջարկում իր օգնությունն այդ հարցում»,-նշել է Սիմոնսը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |