Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել․ Նրան, երևի, կփոխարինի ներկայիս ՊՆ-ն15 հուլիսի 2014 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյան Հեյգը հուլիսի 15-ից լքում է իր պաշտոնը, բայց մինչև 2015-ի մայիսը Կառավարությունում շարունակելու է ղեկավարել Համայնքների պալատը։ «Չորս տարի անց այսօր լքում եմ արտգործնախարարի պաշտոնը Համայնքների պալատում աշխատելու համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է 53-ամյա Հեյգը։ Նա խոստացել է համընդհանուր ընտրություններից հետո շարունակել գիրք գրելն ու ակտիվ աջակցել պահպանողականներին, գրում է Forbes-ը։ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի առաջնորդը նաև ղեկավարում է Կառավարությունը, որը որոշում է առաջինի նիստերի օրակարգը։ Այդ պաշտոնում Հեյգը կմնա մինչև խորհրդարանական հաջորդ ընտրություններ, որոնք կանայալու են 2015-ի մայիսին։ Դրանց դիվանագետը մասնակցել չի պատրաստվում։ Որոշ տվյալներով, Հեյգին իր ներկայիս պաշտոնում կփոխարինի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համմոնդը։ Բացի այդ, ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հեյգը 2015-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր «աջ ձեռքը» կդառնա ։ «Նա Կառավարության պատվարժան նախարար է մնում (առանց իրական լիազորությունների - խմբ.) и ու ընտրարշավի ընթացքում իմ դե-ֆակտո քաղաքական տեղակալը ընտրական։ Հարկ է նշել, որ նա լինելու է Պահպանողական կուսակցության հաղթանակն ապահովելու ուղղությամբ աշխատող թիմի գլխավոր անդամներից մեկը»,- ասվում է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Նա ոչ միայն արտաքին գործերի բարձրակարգ նախարար էր, այլև իմ վստահված անձն է, իմաստուն խորհրդատու ու մեծ ընկեր»,- հավելել է վարչապետը, գրում է RIA Novosti-ն։ Արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի պաշտոնը Հեյգը զբաղեցրել է 2010-ի մայիսի 11-ին։ Նա միանգամից խոստացել էր «բրիտանական հստակ արտաքին քաղաքականություն» վարել։ Այդ պաշտոնում նա փոխարինել էր Դևիդ Միլիբենդին։ Վերջինս հայտնի էր դարձել, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ռուս դիվանագետն իր գործընկերոջ հասցեին ցենզուրայից դուրս արտահայտություններ էր իրեն թույլ տվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը |