Ցանկացած չմտածված խոսք կարող է բարդացնել Ջավախքի հայերի վիաճկը

PanARMENIAN.Net - Հայաստանը Վրաստանի հետ քննարկում է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակը Ջավախքում, այլ նաեւ կրթական, հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման հարցերը: Այդ մասին «Ազգ» թերթին տված on-line հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Ըստ նրա, կտրուկ հայտարարություններ անելուց առաջ անհրաժեշտ է հիշել, որ «մենք խոսում ենք հարեւան երկրի եւ այնտեղ բնակվող մեր հայրենակիցների մասին»: «Ցանկացած չմտածված խոսք կարող է վնասել միջպետական հարաբերություններին, բարդացնել Ջավախքի հայերի վիաճկը»,-նշել է Ա.Մարգարյանը:

Նա հաղորդել է, որ պետբյուջեի շրջանակներում Հայաստանն աջակցում է Ջավախքի դպրոցներին եւ մշակութային կենտրոններին:



«Խնդիրները շատ են: Ուղղակի պետք է շատ աշխատել, փորձել լուծել դրանք քայլ առ քայլ, ոչ թե բորբոքել իրավիճակը հանրային ելույթներով, թույլ տալով սադրանքների պատրաստ ուժերին կատարել իրենց գործը ուրիշի ձեռքերով»,-հայտարարել է Ա.Մարգարյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---