Սեւ ծովի հատակից բարձրացվել է Ա-320 օդանավի երկրորդ «սեւ արկղը»

PanARMENIAN.Net - Սեւ ծովի հատակից բարձրացվել է Սոչիի մերձակայքում կործանված Ա-320 հայկական օդանավի երկրորդ «սեւ արկղը»` պարամետրերը գրանցող ինքնագրիչը: Ինչպես հաղորդել է Սոչիում ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Սվետլանա Կրիշտանովսկայան, ինքնագրիչը գտնվում էր առաջին` (խոսակցային) «սեւ արկղից» 16 մետր հեռավորության վրա, այլ ոչ թե 5, ինչպես կարծում էին, եւ ազդանշանը ավելի թույլ էր: Ինքնագրիչը հայտնաբերվել է տիղմի հաստ շերտի տակ: Ներկայումս երկրորդ «սեւ արկղը» գտնվում է «Նավիգատոր» նավի վրա: Տրանսպորտի նախարարությունում հաղորդել են, որ այն գտնվում է «շատ վատ» վիճակում: Ինքնագրիչը շատ է վնասվել «հարվածի եւ ագրեսիվ տիղմի պատճառով», պարզաբանել են տրանսպորտի նախարարությունում: «Սեւ արկղը», որ բարձրացվել է այս գիշեր, կփոխանցվի Միջպետական ավիացիոն կոմիտեին եւ կվերծանվի կոմիտեի ներկայացուցիչների եւ ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ:



Հիշեցնենք, որ մայիսի լույս 3 -ի գիշերը «Արմավիա»հայկական ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան-Սոչի չվերթը, կործանվեց Սեւ ծովում, Ադլերի օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա: Օդանավում եղել է 113 մարդ, որոնցից 6-ը երեխա (այդ թվում մեկ կրծքի երեխա) եւ անձնակազմի 8 անդամներ: Նրանց թվում են եղել Ռուսաստանի 26 քաղաքացիներ, Ուկրաինայի մեկ քաղաքացի, Վրաստանի մեկ քաղաքացի, մնացածը` Հայաստանի քաղաքացիներ էին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---