Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան

PanARMENIAN.Net - Այսօր ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մաննը եւ Բերնար Ֆասյեն: Միջնորդների այցը կմեկնարկի Բաքվից, մայիսի 25-ին համանախագահները կժամանեն Երեւան: Այցի հիմնական նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորության քննարկումը: Միջնորդների հետ միասին տարածաշրջան կժամանեն Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը եւ Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս դ'Լաբուլեն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---