Ռյազանում կործանված օդանավի փաստով քրգործ է հարուցվել. Օդաչուն վտանգավոր վիրաժ է կատարել17 հուլիսի 2014 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հետաքննչական մարմինը Ռյազանի շրջանում 4 մարդու մահվան պատճառ դարձած` թեթև շարժիչով օդանավի կործանման փաստով քրեական գործ է հարուցել, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ռազմական քննչական գլխավոր վարչության մամուլի ժառայությունը: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263.1 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (տրանսպորտի անվտանգության ոլորտում անվտանգության պահանջների խախտում, որը անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան)»,- նշվում է հայտարարության մեջ: Հետաքննության տվյալներով, հուլիսի 13-ին մայոր Էդուարդ Ռուստամյանը, երեք քաղաքացիական անձանց հետ ЯК-18Т օդանավով զբոսաշրջային թռիչք իրականացնելիս, ցածր բարձրության վրա վիրաժ է կատարել, արդյունքում ինքնաթիռը կորցրել է կառավարումն ու բարձրությունը, ինչի հետևանքով տեղի է ունեցել երկրի հետ բախումը, հայտնում է Ինտերֆաքսը: Ռյազանի մարզի Սպասկի շրջանում ЯК-18Т թեթև շարժիչով օդանավի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել: «Վթարը տեղի է ունեցել ժամը 18-ի սահմաններում Սպասկ քաղաքից 10կմ հեռավորության վրա: Դեպքի մասին ոստիկանությանը տեղյակ է պահել տեղի բնակիչներից մեկը» ,- հայտնում է տեղի ՆԳՆ վաչրությունը: Այսօր` ժամը 01:15-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 13-ին` ժամը 18:50-ի սահմաններում, ՌԴ Ռյազանի մարզի Սպասկի շրջանի Սպասկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ, որոնցից երեքը ազգությամբ հայեր են՝ Է. Առուստամյան (օդաչու, ծնվ.1958 թ.), Կ. Հարությունյան (ուղևոր, ծնվ. 1981 թ.) և Տ. Ադամյան (ծնվ.1987թ.): Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նախնական տվյալների համաձայն, ինքնաթիռը պատմակում է զոհված օդաչուին, իսկ օդանավը թռել է Սպասկի շրջանի Պանինո բնակավայրի թռչքուղուց: Photo: LifeNews Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |