ԱՄՆ պատժամիջոցները չեն անդրադառնում Գազպրոմբանկի ֆինանսական կայունության և աշխատանքի անընդհատության վրա17 հուլիսի 2014 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Մի շարք ռուսաստանյան ընկերությունների և բանկերի, այդ թվում` Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները նախատեսում են սահմանափակումներ ընդամենը ամերիկյան ներդրողների կողմից բանկի այն երկարաժամկետ (90 օրից ավելի ժամկետայնությամբ) պարտքային գործիքների հանդեպ, որոնք տեղաբաշխվելու են 2014-ի հուլիսի 16-ից հետո: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերոհիշյալ սահմանափակումները չեն ազդում ԳՊԲ (ԲԲԸ) գործունեության վրա. բանկն աշխատում է բնականոն: Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները Բանկը կատարում է լրիվ ծավալով և ժամանակին: Ռուբլով և արտարժույթով գործառնությունների, ինչպես նաև միջազգային համակարգերի բանկային քարտերով փոխհաշվարկներն իրականացվում են առանց ուշացումների: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ելնելով` ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:Պատժամիջոցների ցանկում են հայտնվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, ընկերություններ ու տարածքներ: Խոսքը, մասնավորապես, Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, «ՎԷԲ»-ի, «Գազպրոմբանկի», «Ռոսնեֆտի» և մի շարք այլ կառույցների մասին է: Պատժամիջոցներ են սահմանվել նաև Ուրալի «Ուրալվագոնզավոդի» նկատմամբ: Նշված ընկերությունների հանդեպ սահմանվել են ֆինանսական և արտահանման սահմանափակումներ: Նյութեր թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |