Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունը` Հայաստանում17 հուլիսի 2014 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Արմավիրում գտնվող ձիասպորտի կենտրոնում առաջիկա շաբաթվա ընթացքում նետաձգության մեջ ուժերն է չափելու 39 պետությունից ժամանած 272 մարզիկ: Նրանք կմրցակցեն թիմային և անհատական պայքարում: Արդեն ձևավորվել է տղաների 75 և աղջիկների 47 թիմ: Ե՛վ թիմային, և՛ անհատական մրցապայքարը ծավալվելու է օլիմպիական, կամպաուտ և միքս ձևերում: Առաջնության մասնակիցների կազմում ընդգրկված են օլիմպիական չեմպիոններ, ռեկորդակիրներ, աշխարհի բազմակի և Եվրոպայի չեմպիոններ: Ստանձնելով իրադարձության տեխնիկական աջակցությունը, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը դարձել է առաջնության գլխավոր հովանավորը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է Wi-Fi ծածկույթ, ձիասպորտի կենտրոնի տարածքն ապահովել մինչև 50 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետով, տրամադրել է 6 համակարգիչ և 2 տպիչ սարք: Գերարագ ինտերնետի հասանելիության շնորհիվ, մրցույթի վերբեռնված տեսանյութերն առցանց ռեժիմով կցուցադրվեն Նետաձգության ֆեդերացիայի կայքում: Տեղեկությունների փոխանակման և ընտանիքների հետ հաղորդակցվելու առումով գերարագ Wi-Fi ինտերնետը կարևոր ծառայություն կարող է լինել նաև մարզիկների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հոգացել է ոչ միայն շարժական կայանի, այլև սպասարկման շարժական կենտրոնի ապահովման հարցը: Ընկերության տրամադրած ծառայություններից տեղում կարող են օգտվել առաջնության մասնակիցներն ու հանդիսատեսը: Նետաձգության առաջնության անցկացման ընթացքում ցանցի և տրամադրված տեխնիկայի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները կլինեն ձիասպորտի կենտրոնում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |