Փաստաբանները վիճարկել են Լևոն Հայրապետյանի կալանավորման որոշումը![]() 21 հուլիսի 2014 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանները վիճարկել են խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորումը, որը կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուբեն Մակարյանը: «Մենք խնդրում ենք Մոսկվայի քաղաքային դատարանին չեղարկել Բասմանյան դատարանի` կալանավորման մասին որոշումը` որպես անօրինական ու չհիմնավորված, և ազատազրկում չենթադրող խափանման միջոց նշանակել»,- ասել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Սպասվում է, որ հուլիսի 24-ին հետաքննչական մարմինը Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կառաջադրի: Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին: Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում: Իրավապահ մարմիններում Rosbalt-ի աղբյուրները հայտնել են, որ Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 174 հոդված) և փողերի լվացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 160 հոդված) մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունները կատարվել են 2008-ին տեղի ունեցած «Բաշնեֆթ»-ի վաճառքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Իբրև թե Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել է Մակարովի ատրճանակի երկու տուփ փաթեթավորված փամփուշտ: Մոսկվայի Բասմանյան դատարանը հուլիսի 17-ին բավարարել է գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան: Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա: Որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել, որ ազատության մեջ գտնվելով` Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև` ազդել քրեական գործով ներգրավված մասնակիցների վրա: Պաշտպանները պատմել են, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում` քաղցկեղով: Վերջինս մտնում է 2011-ին հաստատված այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում մեկուսարանում գտնվելն անհնար է: Հայրապետյանի բուժող բժիշկը հաստատել է դա: Կալանավորմանը այլընտրանք փաստաբաններն առաջարկել են որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը: Ինքը Հայրապետյանը նշել է, որ կասկածները ոչնչով հիմնավորված չեն, և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |