Ռումինիայի ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան հարցում արդյունքի հասնելու հույս հայտնվեց24 մայիսի 2006 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը «ձգտում է արդար եւ կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում եւ այդ պատճառով նախընտրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակը: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի խոսքերով, «առաջին փուլում հայկական զինված ուժերը պետք է ազատեն Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները, ուր Ադրբեջանը պատրաստվում է անմիջապես վերադարձնել բռնի տեղահանվածներին»: «Երկրորդ փուլում Շուշի եւ ԼՂ այլ բնակավայրեր պետք է վերադառնան այդ վայրերը 1988-1992 թթ. լքած ադրբեջանցիները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի քննարկելլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը»,-նշել է նա: Դատելով այս հաջորդականությունից, հազիվ թե կարելի է ճեղքում ակնկալել հակամարտության կարգավորման գործում: «Հայկական կողմը ԼՂՀ մերձակա տարածքներն ազատելու դիմաց պահանջում է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը: Շուշիի եւ Լաչինի վերադարձման հարցը դեռեւս բանակցությունների առարկա չէ: Մեծ հարցականի տակ է Քելբաջարի շրջանը վերադարձնելու հարցը: Կողմերի դիրքորոշումներն ոչ մի սանտիմետրով չեն մոտեցել»,-գրում է Բաքվի «Նովոե վրեմյա» թերթը: Իր հերթին Ռումինիայի արտգործնախարար Միխայ-Ռազվան Ունգուրյանուն նկատել է, որ ԵԽ-ում բազմիցս քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այս պահին արդյունքի հասնելու հույս կա, որը կարող էր բավարարել երկու կողմերին եւ հավելել է, որ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու լավ հնարավորություն կա: Ներկա փուլում քաղաքական երկխոսությունը շատ կարեւոր է: Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հանդիպումը կարող է մեծ դեր կատարել առկա լարվածության մեղմացման համար եւ ապացուցել, որ հերթական քաղաքական երկխոսությունը կարեւոր է»,-ասել է Ունգուրյանուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |