Իրանը կատարել է խոստումը. Արևմուտքը պաչտավորվում է հանել պատժամիջոցների մի մասը![]() 21 հուլիսի 2014 - 17:10 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները ստուգողական աշխատանքների արդյունքում հանգել են եզրակացության, որ Թեհրանը կատարում է խաղաղ համաձայնագրով սահմանված իր պարտականությունները և արդեն դադարեցրել է ուրանի հարստացման գործընթացը: Այդ մասին ասվում է Ատոմային էներգիայի հարցով միջազգային կազմակերպության զեկույցում: 2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին՝ առավել լիարժեք համաձայնության ակնկալիքով: Մասնավորապես, Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի 5 տոկոսից բարձր հարստացումը, դադարեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ: Ի պատասխան Արևմուտքը պետք է ապասառեցնի Իրանի ակտիվների մի մասը: Ըստ պայմանավորվածության, ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը համաձայնվել են ապասառեցնել 4,2 մլրդ դոլար կազմող Իրանի արտերկրի հաշիվները: Առաջին փոխանցումն Իրանը կարող է ստանալ արդեն փետրվարին: Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, մեկնաբանելով Իրանի ու «վեցնյակի» Վիենայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 4 ամսով երկարաձգումը, խորհրդակցության ժամանակ հիմնական հարցերով շոշափելի առաջընթաց է գրանցվել, բայց դեռևս կարևոր հարցերում նշանակալի տարաձայնություններ կան: Իր հերթին, ինչպես փոխանցում է BBC News-ը, արևմտյան գործընկերները խոստացել են «ապասառեցնել» իրանական ակտիվների մի մասը (100 մլրդ-ից 2.8 մլրդ-ն) և դադարեցնել որոշ պատժամիջոցների կիրառումը: Խոսքը հիմնականում բանկային ու նավթային ոլորտների մասին է: ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |