ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում, գտնում են Բաքվում24 մայիսի 2006 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր տարբերակների մասին լավատեսություն չեն ներշնչում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Նման հայտարարություններով համանախագահները ցանկանում են կշիռ հաղորդել իրենց գործունեությանը հանրության աչքերում: Անկասկած, նրանց հարկավոր է արդարացնել սեփական գործողությունները, որի համար ամեն անգամ հայտարարություններ են լսվում նոր եւ նոր գաղափարների մասին: Եվ դա հասկանալի է, քանի որ իրենց պետք է տեղեկացնել եւ ուղորդել հանրային կարծիքը»,-նշել է Ա.Ազիմովը: Նա նշել է, որ կան կոնկրետ հարցեր, որոնց լուծումը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերից հետո: «Բոլոր այդ քայլերը պետք է կատարվեն փուլ առ փուլ կոնկրետ պայմանները հաշվի առնելով, եւ միայն այդ քայլերի հիման վրա պաշտոնական Բաքուն կարող է դիրքորոշում հայտնել այլ հարցերի շուրջ»,-ասել է Ա.Ազիմովը, հաղորդում է «Թրենդը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |