Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը տանում է դեպի ազգամիջյան բախումների թեժացում Ջավախքում24 մայիսի 2006 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում տիրող ռեժիմի քաղաքականությունը տանում է դեպի նոր ազգամիջյան բախումների թեժացում` մասնավորապես, ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի (Բորչալի) եւ հայաբնակ Ջավախքի շրջաններում, մայիսի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արդարություն» կուսակցության նախագահ, Վրաստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Իգոր Գեորգաձեն, որը ներկայումս գտնվում է որոնման մեջ Ինտերպոլի կողմից: «Միայն վերջին տարվա ընթացքում Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում գտնվել է էթնիկ ադրբեջանցիների 36 դիակ, այդ թվում սպանվել է նաեւ մոլլան: Ջավախքի հայերը, որոնք երբեք չեն խոսել ինքնավարություն ստանալու ցանկության մասին, այսօր բարձրաձայն նախաձեռնում են այդ գործընթացը»,-հայտարարել է Իգոր Գեորգաձեն: Այս միտումները, ըստ նրա, նկատվում են Սահակաշվիլու կառավարության բոլորովին էլ ոչ ժողովրդավարական քաղաքականության պատճառով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |