Ամերիաբանկն ամրապնդում է դիրքերը. 2014-ի 1-ին կիսամյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2,9 մլրդ ՀՀ դրամ22 հուլիսի 2014 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի գործունեության 2014 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները վկայում են` Հայաստանի բանկային համակարգում բանկն ամրապնդում է դիրքերը առաջատարների շարքում: Այս մասին հուլիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Ամերիաբանկի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ներկայացնելով կիսամյակի գործունեության ամփոփ արդյունքները: Նա նշեց, որ բանկի ակտիվներն այս ընթացքում աճել են մոտ 9%-ով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 343 մլրդ ՀՀ դրամ, պարտավորություններն աճել են մոտ 10%-ով` կազմելով 303 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել 30%-ով և կազմել 221 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ բոլոր 3 ցուցանիշի գծով ՀՀ բանկային համակարգում ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում գրանցվել է նվազում, մասնավորապես ակտիվների գծով՝ 0.7%-ի չափով, պարտավորությունների` 2%-ի չափով, իսկ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են ընդամենը 1%-ով: Ամերիաբանկը տարվա 1-ին կիսամյակի արդյունքներով ակտիվների, պարտավորությունների և հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մեծությամբ շարունակում է պահպանել առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: «Հատկապետ ուշագրավ է հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների աճը, որով բնութագրվում է` որքանով են հաճախորդները վստահում մեր բանկին: Մասնավորապես մոտ 10%-ով աճել են ֆիզիկական անձանց ընթացիկ և ժամկետային ավանդները»,- նշեց Գևորգ Թառումյանը: Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աճել են 11%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում (30.06.13-30.06.14թթ.)` 33%-ով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 75 մլրդ ՀՀ դրամ: Բանկի գործունեության գնահատման ամենակարևոր ցուցանիշներից մեկը, ըստ բանախոսի, հարկումից հետո զուտ շահույթն է, հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2,9 մլրդ ՀՀ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 16%: Բանկի վարկային պորտֆելն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աճել է 9,1%-ով (ՀՀ բանկային համակարգում աճը կազմել է ընդամենը 4%) և հունիսի 30-ի դրությամբ կազմել ավելի քան 192 մլրդ ՀՀ դրամ. «Մեր համար շատ ուրախալի է, որ էական աճ է գրանցել ՓՄՁ-ների ոլորտում` հաշվետու եռամսյակում դրանք աճել են 15%-ով և հունիսի 30-ի դրությամբ վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 38 մլրդ ՀՀ դրամ»,- ասաց բանախոսը: 10%-ով աճել են հիփոթեկային, 11%-ից ավելի` ավտովարկերը: «Վարկային ներդրումների ոլորտում Ամերիաբանկը զբաղեցնում է 2-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Այստեղ դեռ աշխատելու տեղ ունենք»,- նշեց Թառումյանը: Անդրադառնալով նոր հաճախորդներ ներգրավելու հարցին, բանախոսը նշեց, որ 10%-ով աճել է բանկի ֆիզիկական և 15%-ով իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների քանակը: «Մեր հիմնական շեշտն առաջին կիսամյակում եղել է ՓՄՁ-ների միջին և փոքր վարկավորումն ու վարկային քարտերը, երկու դեպքում էլ ունենք աճ: Այս տեմպերը պահելու ենք մինչև տարեվերջ: Նոր անակնկալներ կլինեն նաև 2-րդ կեսում»,- խոստացավ Թառումյանը` չբացելով փակագծերը: Անդրադառնալով ընդհանուր բանկային համակարգում նկատվող նվազման միտումներին` Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը նշեց, որ բանկերի մոտ հիմանական նվազումը տեղի է ունեցել շահույթի մասով պահուստավորման պատճառով: «Սա խոսում է վարկերի որակի որոշակի վատթարացման մասին: Բանկերը փորձում են նվազեցնել ռիսկի նկատմամբ պահանջները, մենք փորձում ենք մեր ռիսկի ախորժակը չնվազեցնել, ավելի լավ վիճակում ենք վարկերի առումով»,- նշեց Թառումյանը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |