Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ սահմանել22 հուլիսի 2014 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ սահմանել: Այդպես են Վրաստանի ԱԳՆ-ից պատասխանել Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։ Օրերս վրացական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե սեպտեմբերից Վրաստան մուտք գործող օտարերկրացիների համար արտոնագրային ռեժիմը կխստացվի, հավելյալ պրոցեդուրաներ ու փաստաթղթեր կպահանջվեն, որոշ երկրների հետ էլ պլանավորվում է առհասարակ արտոնագրային ռեժիմ սահմանել։ Թե կոնկրետ որ երկրների՝ չէր նշվում։ Վրաստանը սկսել է աշխատել նաև արտոնագիր ստանալու համար նոր կանոնների վրա։ Դիվանագիտական ներկայացուցչություններում վիզա ստանալ հնարավոր կլինի որոշ գումարի դիմաց։ Կնիքի դիզայնն առայժմ քննարկվում է, բայց արդեն հայտնի է, որ այն շենգենի արտոնագրի ձևի է լինելու։ Վիզային ռեժիմի ընդունումից հետո զբոսաշրջիկների՝ երկրում գտնվելու ժամկետները խիստ կհստակեցվեն։ Ընթացքին ամբողջովին հետևելու է միգրացիոն ծառայությունը, որը շուտով կսկսի իր աշխատանքը։ Օտարերկրացիների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինաշխատանքները շուտով կավարտվեն․ այդտեղ կտեղափոխվեն անձինք, ովքեր կխախտեն արտոնագրային ռեժիմն ու ստիպված կլինեն լքել երկիրը։ Դրա համար պատասխանատու է լինելու ՆԳՆ-ն։ ԱՊՀ երկրները, որոնց համար գործում է Վրաստանի հետ առանց արտոնագրային ռեժիմը, հետևյալն են․ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Տաջիկստան, Ղազախստան, Մոլդավիա, Ուզբեկիստան, Ղրղզստան ու Ուկրաինա։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |