«Բումերանգ», «Անկանխիկ ազատություն», «Վայելեք Ձեր հանգիստը». Ամերիաբանկն ամփոփում է կիսամյակը22 հուլիսի 2014 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա առաջին կիսամյակում Ամերիաբանկը հանդես է եկել մի շարք նորարարություններով ու արշավներով, որոնց նպատակն է էլ ավելի դյուրացնել բանկի ծառայություններից օգտվելն ու դրանք դարձնել առավել մատչելի: Հուլիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում, ներկայացնելով կիսամյակի գործունեության ամփոփ արդյունքները, Ամերիաբանկի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը նշեց, որ դրանցից առաջին հերթին ուզում է առանձնցնել 24/7 ռեժիմով աշխատող կոնտակտային կենտրոնի գործունեությունը: «Արձակուրդային շրջանում մեր հաճախորդները, որոնք մեզ հետ գտնվում են տարբեր ժամային գոտիներում, կարող են կապվել կոնտակտային կենտրոն, և խնդիրների դեպքում պարզաբանումներ ստանալ, մենք անպայման փորձում ենք օգտակար լինել»,- ասաց բանախոսը: Մայիսի 5-ից Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը գործում է շուրջօրյա` 24/7 ռեժիմով: Շուրջօրյա հասանելիությունն աննախադեպ է հայաստանյան բանկային համակարգում, այն հնարավորություն է ընձեռում ցանկացած օր, ցանկացած ժամի օգտվել կոնտակտային կենտրոնի ծառայություններից, մասնավորապես` քարտերի սպասարկման ծառայություններից: 2-րդ կարևոր ձեռքբերումը, որ առանձնացրեց Թառումյանը, «ԱրմենՏել» -ի հետ համատեղ առցանց վճարային համակարգի գործարկումն է: «ԱրմենՏել»-ի բաժանորդներն Ամերիբանկի ծառայության շնորհիվ կարող են ընկերության բոլոր ծառայությունների համար իրենց վճարումները կատարել առցանց աշխարհի ցանկացած կետից: Ավելին, բաժանորդները կարող են վճարումներ անել աշխարհի ցանկացած բանկի թողարկած VISA, MasterCard և ArCa քարտերով: Ըստ Ամերիբանկի ու «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենների, փետրվարի 26-ին մակնարկած առցանց վճարումների ծառայությունը Հայաստանի հաղորդակցության ոլորտում առաջինն է: 2014-ի 3-րդ հատկանշական քայլը տարեսկզբին Արշակունյաց պողոտայի մասնաճյուղի բացումն էր: «Սա մեզ համար նոր ֆորմատ է, ավելի շատ կենտրոնացել ենք ինքնասպասարկման բանկային ծառայությունների վրա և մասնաճուղն աշխատում է առանց հանգստյան օրերի, ինչի արդյունքում բավականին հաջողություններ ենք գրանցել»,- ասաց Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը: Բանախոսն անդրադարձավ նաև Ամերիաբանկի իրականացրած արշավներին: «Մենք չէինք կարող անմասն մնալ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից. VISA-ի հետ համատեղ արշավ իրականացրեցինք, որի արդյունքում լավագույն 2 հաճախորդը մեկնեցին Բրազիլիա` ներկա գտնվելու ԱԱ խաղերին»,- ասաց Գևորգ Թառումյանը: Հաջորդ հետաքրքիր արշավը «Անկանխիկ ազատությունն» էր: Հանգստի մեկնելու, ինչպես և շտապ ֆինանսական ծախսերը հոգալու համար բանկն արշավի շրջանակում առաջարկում է վարկային գիծ` առանց սպասարկման վճարի մինչև տարեվերջ: «Անկանխիկ ազատություն» քարտային արշավի շրջանակում, վերջին 6 ամսվա ընթացքում ունենալով միջին ամսական անկանխիկ շրջանառություն առնվազն 80.000 ՀՀ դրամի չափով, քարտապանին հնարավորություն է ընձեռվում արագ և պարզեցված ընթացակարգով ստանալ հատուկ պայմաններով վարկային գիծ: Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ արշավով, ինչը հնարավորություն կընձեռի օգտվել բանկի առաջարկած վարկավորման նոր առավելություններից: «Բումերանգ» արշավի շրջանակում հիանալի հնարավորություն կստանան այն վարկառու ՓՄՁ-ները, ովքեր իրենց վարկն այլ բանկերից կտեղափոխեն Ամերիաբանկ: Արդյունքում` տեղափոխվող վարկի գումարի 1%-ն Ամերիաբանկը կվերադարձնի վարկառուին, և վերջինս հնարավորություն կստանա այն տնօրինելու իր հայեցողությամբ: Ընդ որում, չի գանձվում վարկի տրամադրման համար որևէ վճար, և բանկը հոգում է գույքի գնահատման, գրավադրման և պայմանագրերի նոտարական վավերացմանն առնչվող բոլոր ծախսերը: «Այս արշավի շնորհիվ ամսական 45-50 վարկ ենք ունենում, որը բիզնես վարկերի համար բավական լավ ցուցանիշ է, մենք գոհ ենք»,- նշեց բանախոսը: Ընթացքի մեջ է նաև «Վայելեք ձեր հանգիստն»ամառային արշավը: Ամերիաբանկը ներկայանում է անհատական պահատուփերի վարձակալության հատուկ պայմաններով: Բանկի հաճախորդները մինչև օգոստոսի 30-ը նոր պահատուփ ձեռք բերելու դեպքում կօգտվեն արտոնյալ պայմաններով ծառայությունների փաթեթից. ինքնաթիռի տոմսը ներկայացնելու դեպքում պահատուփերի վարձակալման սակագինը յուրաքանչյուր 100կմ տարածության համար կզեղչվի 1%-ի չափով, կտրամադրվի MasterCard Platinum / Visa Platinum կամ MasterCard Gold / Visa Gold, MasterCard Standard / Visa Classic, Cirrus Maestro / Visa Electron, ArCa Classic քարտ (առանց քարտային փաթեթի)` առաջին տարվա սպասարկման համար վճարը զեղչելով յուրաքանչյուր 100 կմ տարածության համար 1%-ի չափով, անվճար կտրամադրվի ինտերնետ-բանկինգ ծառայություն, ինչպես նաև անձնական բանկային հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկանք` դեսպանատուն ներկայացնելու նպատակով: 2014-ի 1-ին կիսամյակում Ամերիաբանկն արժանացել է մի շարք մրցանակների: Euromoney 2014 Գերազանցության մրցանակն արդեն երրորդ անգամ շնորհվել է Ամերիաբանկին` որպես տարվա լավագույն բանկ Հայաստանում: Արդեն 23-րդ տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով բարձրակարգ պարգևներ: Euromoney Գերազանցության մրցանակը ներառում է բանկային համակարգի և կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 20 մրցանակ: Մրցույթին մասնակցել է աշխարհի ավելի քան 100 երկրի բանկ, բրոքերային և դիլերային ընկերություն: Ամերիաբանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2013» մրցանակին: Մայիսի 16-ին Վարշավայում մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է բանկի Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի տարեկան մրցանակաբաշխության շրջանակում կայացած տարեկան ժողովի ժամանակ: «Տարվա գործարք 2013»-ն Ամերիաբանկի և Կոմերցբանկի միջև կնքված գործարքն է, որը երաշխավորվել է ՎԶԵԲ-ի կողմից: Ընդ որում, Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակցել է այս գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Գործարքն ունի կարևոր ռազմավարական նշանակություն Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտի զարգացման համար: Ամերիաբանկը 2013թ. արդյունքներով ճանաչվել է «Հայաստանի տարվա լավագույն բանկ ֆակտորինգային ծառայությունների մատուցման գծով» միջազգային ճանաչում ունեցավ 2014-ի Քորփորեյթ Ինթըրնեշնլ Մեգըզին (Corporate Intl Mgazine) ամսագրի կողմից: Ամերիաբանկի առաջարկած ֆակտորինգային ֆինանսավորան ծառայությունն ունի ճկուն պայմաններ, և բանկը, կիրառելով միջազգային հարուստ փորձը, շարունակում է հաճախորդների համար հանդես գալ անհատական և ոչ ստանդարտ առաջարկներով, ինչը մեծապես կնպաստի Հայաստանում ֆակտորինգային գործառնությունների զարգացմանը: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա |