Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչություն. Ա-320-ի «սեւ արկղերը» կվերծանվեն Փարիզում24 մայիսի 2006 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Սոչիի մերձակայքում կործանված Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղերը» վերծանման նպատակով կուղարկվեն Փարիզ, հայտարարել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Նրա խոսքերով, սկզբից «սեւ արկղերը» կտեղափոխվեն Մոսկվա, որտեղ, հավանաբար, զննման ենթարկվելուց հետո կկազմվի համապատասխան փաստագրական ակտ, որից հետո ինքնագրիչները կվերծանվեն Փարիզում: Ավելի վաղ, Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան հայտարարել էր, թե դրանք կվերծանվեն Ռուսաստանում: Իր հերթին, ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին Airbus ընկերությունում հաղորդում է, որ ֆրանսիացի մասնագետները կօժանդակեն ինքնագրիչների գրառումների վերծանմանը: Այդ օժանդակությունը «զուտ տեխնիկական» բնույթ է կրելու, քանի որ հետաքննության պատասխանատուները Ռուսաստանի իրավասու մարմիններն են,-պարզաբանել է աղբյուրը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |