Օգոստոսի 11-ից էլէներգիան կթանկանա նաև Արցախում![]() 23 հուլիսի 2014 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում օգոստոսի 11-ից էլեկտրաէներգիայի թանկացումը կազդի խոշոր սպառողների վրա, մնացած բաժանորդների համար պետությունը սուբսիդավորում է սակագինը: Այս մասին հուլիսի 22-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Օգոստոսի 10-ից «Արցախէներգո» ՓԲԸ-ն բնակչությանը էլեկտրաէներգիա կվաճառի ցերեկային ժամերին 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ սակագնով (ներառյալ ԱԱՀ-ն) և գիշերային ժամերին 36,85 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն): 2013 թ.-ին ԼՂՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը ցերեկային ժամերին սահմանել էր 38 դրամ և գիշերային ժամերին 33 դրամ (1 դոլարը 406,84 դրամ է): Խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման պատճառների մասին՝ ԼՂՀ վարչապետը պարզաբանել է, որ «Արցախէներգո» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիա է գնում տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ հայկական մի շարք արտադրողներից: Վարչապետի խոսքերով՝ «Արցախէներգոն» էլեկտրաէներգիա է գնում Արցախում գործող հիդրոէլեկտրակայաններից և հայկական արտադրողներից 25 դրամով (ներառյալ հարկերը): Նա պարզաբանել է, որ գինը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև «մոտ 5 դրամի կորուստները, ինչպես նաև 8.000 դրամի չափով ընկերության աշխատողների աշխատավարձերը, ևս 3 դրամ վթարների և այլ ծախսերի համար»: ԼՂՀ վարչապետը հայտարարել է, որ Արցախում փոքր ՀԷԿ-եր կառուցելու համար ներդրողները պահանջում են կիրառել Հայաստանում գործող գները, հաղորդում է ARKA գործակալությունը: ՀԾԿՀ-ն հուլիսի 1-ին կայացած նիստի ժամանակ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թ.-ի օգոստոսի 1-ից ($1 - 406,84 դրամ): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |