Ուկրաինան զենք չի առաքում Ադրբեջան24 մայիսի 2006 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան բարեկամ երկիր է Հայաստանի համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոն: Նրա խոսքերով, Ուկրաինան ջանում է նորմալ հարաբերություններ պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, մասնավորապես Վրաստանի եւ Ադրբեջանի: Ս.Կիրիչենկոն ընդգծեց, որ տեղեկություններն Ադրբեջանին տանկերով եւ ինքնաթիռներով մատակարարելու մասին չեն համապատասխանում իրականությանը: «Ուկրաինան չի միջամտում երկրների միջեւ հակամարտություններին եւ զենք չի առաքում կողմերից եւ ոչ մեկին: Դա վերաբերում է ինչպես թեթեւ սպառազինությանն, այնպես էլ` տանկերին եւ ինքնաթիռներին»,-ընդգծել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |