24 մայիսի 2006 - 22:06 AMT
PanARMENIAN.Net - Ախալքալաքի ռուսական ռազմակայանի գույքի մի մասը տեղափոխվում է Գյումրիյում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայան: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի Զու Գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ
Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, Վրաստանի տարածքից 102-դ ռազմակայանը տանկեր եւ զրահամեքենաներ չի ստանում: «Լրազինվում է Գյումրիի ռազմակայանը, իսկ մնացած ամեն ինչ գնում է Ռուսաստան, ըստ պայմանավորվածության, Ադրբեջանի տարածքով»,-նշել է գեներալ-գնդապետը: Մ.Հարությունյանն ընդգծել է, որ 62-րդ ռուսական ռազմակայանի գույքից հայկական բանակը ոչինչ չի ստանում: