ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղի շուրջ փոխշահավետ համաձայնագիրը հնարավոր է24 մայիսի 2006 - 22:19 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ, նվիրված Ադրբեջան կատարած այցի արդյունքներին, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք, ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխղեկավարներս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի հետ համատեղ Բաքու ենք ժամանել ընդհանուր դիվանագիտական առաքելությամբ, նպաստելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, քանի որ ժամանակն է երկու կողմերի համար գալ համաձայնության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Մեզ ընդունեց նախագահ Ի.Ալիեւը եւ դրանից առաջ մենք հանդիպեցինք արտգործնախարար Է.Մամեդյարովի հետ: Մենք քննարկեցինք կարգավորման կարեւոր ասպեկտները եւ քննարկեցինք մոտ ապագայում երկու նախագահների հանդիպման հնարավորությունը: Մենք համոզված ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: Ավելին, երկու երկրները պետք է պատրաստեն իրենց հասարակությունները խաղաղության, ոչ թե պատերազմի»: Հայտարարությունում նշվում է, որ բանավեճերը Բաքվում կառուցողական են եղել: «Այս համատեղ առաքելությունն եզակի միջոցառում է: Այն պետք է ընկալել որպես լրջության վկայություն, որով մենք մոտենում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, եւ մեր ընդհանուր համոզվածության գրավականը առ այն, որ մենք գտնվում ենք այնպիսի փուլում, երբ փոխշահավետ համաձայնությունը հասանելի է»: Տեղի կունենա դա, թե ոչ, կախված է Ադրբեջանից եւ Հայաստանից: Մենք թողնում ենք Բաքուն առաջընթացի հույսով եւ ակնկալիքներով»,-ընդգծվում է համատեղ հայտարարություն մեջ, որը տարածել է ՌԴ ԱԳՆ մամուլի դեպարտամենտի վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |