ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է հրադադարից. Իսրայելյան գործողության արդյունքում առնվազն 700 զոհ կա24 հուլիսի 2014 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Հալեդ Մաշաալը հայտարարել է Քաթարում կայացած մամուլի ասուլիսում, որ հրադադարն Իսրայելի հետ անհնար է առանց Գազայի հատվածի ապաշրջափակման: «Բոլորն ուզում են, որ մենք սկզբից համաձայնվենք դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն բանակցենք մեր իրավունքների համար: Բայց մենք համաձայն չենք այդ պայմաններին ու հերթական անգամ մերժում ենք դրանք»,-պարզաբանել է Մաշաալը: ՀԱՄԱՍ-ի այլ պահանջների թվում է Ռաֆահ հսկիչ անցակետի բացումն ու բանտերից գրոհային խմբավորումների անդամներին ազատ արձակելը: ՀԱՄԱՍ-ը մտադիր է հետագայում ևս հրաժարվել հրադադարից՝ քանի դեռ այդ պայմանները չեն ընդունվել, զգուշացրել է Մաշաալը: ՀԱՄԱՍ-ի առաջնորդը սատարել է հումանիտար հրադադարի գաղափարին՝ նշելով, որ նրանց մի քանի ժամ է հարկավոր վիրավորներին տարհանելու ու հումանիտար օգնություն հասցնելու համար: Մինչդեռ, ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Վալերի Ամոսը հայտնել է, որ Գազայի հատվածի բնակիչներն առաջիկայում կարող են հայտնվել սովամահության եզրին: Բացի այդ, ջրի սուր պակաս կա, քանի որ Իսրայելը արգելափակել է Պաղեստինի տարածքի մոտ կեսի կապն աշխարհի հետ: Նախկինում ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը դատապարտել էր Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները: Փիլայը նաև դատապարտել էր ՀԱՄԱՍ-ին Իսրայելի վրա հարձակման համար՝ հայտարարելով, որ խմբավորման գրոհայիններն «անկանոն» հրթիռակոծություն են իրականացնում: ՄԱԿ ներկայացուցիչները վստահ են նաև, որ զոհվածների մոտ 74 տոկոսը Գազայում երեխաներ են: Այդ տվյալները հիմնված են պաղեստինյան կողմի տվյալների վրա, հայտնում է BCC Ռուսական ծառայությունը: Վերջին 15 օրում ռազմական գործողության հետևանքով առնվազն 700 պաղեստինցի է զոհվել և Իսրայելի շուրջ 30 զինծառայող, ինչպես նաև 3 խաղաղ բնակիչ: Ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մերի Հարֆի, ԱՄՆ-ն դեմ է հանդես գալիս Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բանաձևին, որը չորեքշաբթի օրը հետաքննող անկախ հանձնաժողով ստեղծեց Գազայի հատվածում իրադարձությունները քննելու համար: Հարֆը նշել է, որ իրենք դեմ են քվեարկել բանաձևին, քանի որ գնահատում են այն որպես միակողմանի ու կանխակալ: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի սատարել Իսրայելին, նույնիսկ եթե ստիպված լինի անել դա միայնակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2014-ի հուլիսին Իսրայելը «Անբեկանելի ժայռ» գործողությունը սկսեց պաղեստինյան անկլավում, որի նպատակը հայտարարվեց պաղեստինյան կողմից հրթիռակոծությունների կասեցման անհրաժեշտությունը: Մինչև հուլիսի 17-ը Իսրայելը սահմանափակվում էր հեռահար հարվածներով օդից ու հատուկ նշանակության ջոկատների գործողություններով: Սակայն այդ օրվա երեկոյից իսրայելյան բանակը սկսեց ցամաքային ներխուժում Գազայի հատված, որոնց հիմնական նպատակն էր պաղեստինցի գրոհայինների փորած թունելների ոչնչացումը: Գործողության ժամանակ երկու անգամ հրադադար եղավ: Առաջինն իսրայելցիները հայտարարեցին հուլիսի 15-ին, համաձայնվելով ընդունել եգիպտական խաղաղ նախաձեռնությունը: Այն շարունակվեց վեց ժամ և կասեցվեց գրոհայինների՝ հրթիռակոծությունները դադարեցնելու հրաժարվելու պատճառով: Երկրորդը, այսպես կոչված հումանիտար հրադադարը հայտարարվեց հուլիսի 17-ին, այն ևս վաղաժամ ավարտվեց: 2007-ի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ը, հաղթելով տեղական ընտրություններում, ուժով վերցրեց իշխանությունը Գազայում, Իսրայելը Գազայի հատվածը հայտարարեց «թշնամական պետական կազմավորում» և Եգիպտոսի հետ միասին սկսեց նրա մասնակի տնտեսական շրջափակումը: Միևնույն ժամանակ ներքաղաքական իրավիճակը Գազայում ծայրահեղ անկայուն է: Բնակչության շատ բարձր խտության ու աշխարհում ամենամեծ գործազրկության մակարդակն է գրանցվել, ինչն էլ, ըստ որոշ մեկնաբանների, հանգեցրել է այդ տարածքի վերածմանը «անարխիայի ու ահաբեկչության անկլավի»: Զենքի ամենօրյա մաքսանենգության փաստը Եգիպտոսից ստորգետնյա թունելներով էլ ավելի է սրում իրավիճակը: ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան իսլամիստական շարժում է ու քաղաքական կուսակցություն, որն իշխող է Գազայում, ահաբեկչական կազմակերպություն է համարվում Եվրամիության, Իսրայելի, Կանադայի, ԱՄՆ ու Ճապոնիայի կողմից, այն արգելված է Հորդանանում ու Եգիպտոսում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |