Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

PanARMENIAN.Net - Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Սեւ ծովում տեղի ունեցած ավիավթարից հետո բոլոր որոնողափրկարարական ծառայություններնի արդյունավետ եւ լայնածավալ գործարկման համար եւ շնորհավորել է «սեւ արկղերի» բարձրացման բարդ գործողության հաջող ավարտի կապակցությամբ: Իր հերթին Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ «սեւ արկղերի» վեր հանումը, որը հնարավոր դարձավ բարձր որակավորման մասնագետների եզակի աշխատքնի շնորհիվ, թույլ կտա շուտով պարզաբանել Ա-320 ինքնաթիռի վթարի բոլոր հանգամանքները:



Հիշեցնենք, որ Ա-320 ինքնաթիռը մայիսի լույս 3-ի գիշերը վթարի ենթարկվեց Սոչիի օդանավակայանում գիշերային վայրէջքի գնալու ժամանակ բարդ օդերեւույթաբանական պայմաններում: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 մարդ` 26 Ռուսաստանի քաղաքացիներ, մեկ Ուկրաինայի քաղաքացի, Վրաստանի քաղաքացի, մյուսները` Հայաստանի քաղաքացիներ) եւ անձնակազմի բոլոր անդամները (ութ հոգի` երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդներ):
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---