Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին սկսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Թուրքիա` Թուրքիայի արտգործնախարար, վարչապետի տեղակալ Աբդուլլահ Գյուլի հրավերով: Առաջիկա բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ հարաբերությունների զարգացման վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի, ինչպես նաեւ ակտուալ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների քննարկում: Նախատեսվում է նաեւ քննարկել Իրաքի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրների կարգավորման հեռանկարները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վիճակը, Կիպրոսի խնդիրը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո դեպարտամենտի վարչությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---