ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում սոցիալական նշանակության 800 ապրանքների մաքսատուրքերը, հավանաբար, չեն փոխվի25 հուլիսի 2014 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը համաձայնեցրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միասնական մաքսային տուրքերի ցուցակից 800 անուն ապրանքների առգրավումը, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին, հայտնում է Ինտերֆաքսը: Ըստ նրա, այդ ապրանքների հարցում կողմերն արդեն համաձայնության են եկել և նոր առաջարկներ չկան: Ցուցակում սոցիալական նշանակության այն ապրանքներն են, որոնց դեպքում Հայաստանը ցանկանում է պահպանել գործող մաքսատուրքերը ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում: Հիմնականում խոսքը հումքի մասին է, սննդամթերքի, դեղորայքի: Ավելի վաղ ասվել է, որ տուրքերը ԵՏՄ-ում միջինը երկու անգամ գերազանցում են Հայաստանում գործող դրույքները: Նախարարը ԵՏՄ-ին անդամակցելու ժամկետ չի նշել: Հունիսի վերջում ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը բանակցություններ է պահանջում ԱՀԿ հետ գործընկեր երկրների օգտին փոխհատուցումների վերաբերյալ: «Եթե Հայաստանը հաջողությամբ միանա մեր ձևաչափին, ստորագրի համաձայնագիրն ու այն վավերացնի, ապա հարկ կլինի, որ Հայաստանը բանակցություններ սկսի ԱՀԿ հետ փոխհատուցումների մասին»,-ասել է նա: Շուվալովը ճշտել է նաև, որ Հայաստանին հարկ կլինի միանալ միասնական մաքսային սակագնին, որն այսօր գործում է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի տարածքում: «Դա կտարբերվի այն պարտավորություններից, որը նա ստանձնել է ԱՀԿ շրջանակում: Քանի որ իրավիճակը Հայաստանի առևտրային գործընկերների համար փոխվում է, ապա Հայաստանն ըստ ԱՀԿ կանոնակարգի պետք է բանակցություններ սկսի գործընկերների հետ»,-պարզաբանել է առաջին փոխվարչապետը: ԱՀԿ հետ բանակցությունների առումով Հայաստանը պետք է որոշոկի փոխհատուցում ստանձնի, քանի որ որոշ ապրանքների առումով Հայաստանում տուրքերի դրույքաչափերը, որոնք համաձայնեցվել են ԱՀԿ-ին անդամակցելիս, ավելի ցածր են ներկայիս ՄՄ և ԵՏՄ անդամ երկրնեում կիրառվող միասնական մաքսատուրքից: Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանադամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը: Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին: Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |