Հայ մասնագետները մեկնել են Մոսկվա «սեւ արկղերի» վերծանմանը մասնակցելու նպատակով25 մայիսի 2006 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մասնագետները մեկնել են Մոսկվա: Ռուս եւ ֆրանսիացի մասնագետների հետ նրանք կվերծանեն «Արամավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղերը», որը կործանվեց մայիսի լույս 3-ի գիշերը Սոչիի մերձակայքում: Հիշեցնենք, որ առաջին ինքնագրիչը, որի վրա ձայնագրված են անձնակազմի խոսակցությունները, վեր հանվեց Սեւ ծովի հատակից երկուշաբթի, իսկ պարամետրային ինքնագրիչը` երեքշաբթի երեկոյան: Ավելի վաղ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան հայտարարել էր, թե հազիվ թե բարդություններ առաջանան պարամետրային ինքնագրիչի վերծանման ժամանակ, այն դեպքում երբ խոսակցային ինքնագրիչը ավելի շատ է վնասվել ագրեսիվ ջրային միջավայրում: «Դա կարող է պատճառ դառնալ նրա համար, որ ստիպված կլինենք հատվածաբար վերծանել մագնիտային ժապավենի յուրաքանչյուր մասը»,-ասել է նա: Վերծանմանը կմասնակցեն Ա-320-ի արտադրող Airbus կոնսորցիումի փորձագետները: Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը չորեքշաբթի հայտարարել է, որ Մոսկվայում կանցկավի միայն «սեւ արկղերի» զննումը, իսկ վերծանման համար դրանք կուղարկվեն Ֆրանսիա: Սակայն, դատելով վերջին հաղորդագրություններից, վերծանումը կկատարվի Ռուսաստանում, հաղորդում է Լենտա.ռու-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |