Ալժիրը սատարում Թուրքիային Հայոց ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - Ալժիրը սատարում է Թուրքիային բազում հարցերում, ներառյալ Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին հայտարարել է Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆիկան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Բուտեֆիկան համաձայն է Թուրքիայի այն տեսակետի հետ, ըստ որի «առաջարկվում է այդ հարցը թողնել պատմաբաններին»: Իր հերթին թուրք վարչապետը նշել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կհանգեցնի գլոբալ խաղաղության եւ քաղաքակրթությունների երկխոսության: «Եվրոպայում բնակվում են ոչ միայն քրիստոնյաներ, այլ նաեւ մահմեդականներ, որոնք թվով երկրորդն են: Եթե Եվրոպան քրիստոնյաների ակումբ է, ապա պետք է հայտարարի այդ մասին»,-ընդգծել է Էրդողանը:

Թուրք վարչապետը հավելել է, որ Թուրքիան բազմիցս անգամ հարցրել է ԵՄ-ին` ի՞նչ է նա ուզում Թուրքիայից: «Եթե ինտեգրում, ապա մենք «կողմ ենք», եթե տարալուծում` ապա Թուրքիայի պատասխանը բացասական կլինի: Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ հիման վրա է մեր երկիրը դառնում ԵՄ անդամ»,-ասել է Էրդողանը Ալժիրում, գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---