Վրաստանը մասնակիորեն մուտքի արտոնագրեր կսահմանի Հայաստանի հետ ՝ գործարարների և ուսանողների համար25 հուլիսի 2014 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ըստ Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության, 2014 թվականի սեպտեմբերից Հայաստանի հետ մուտքի մասնակի արտոնագրային ռեժիմ կսահմանվի: Դա վերաբերում է տևական ժամանակով՝ բիզնեսի կամ սովորելու նպատակով, Վրաստան մեկնողներին: Առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը կպահպանվի ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք կարճ ժամկետով կայցելեն Վրաստան, զբոսաշրջության նպատակով: Վիզային ռեժիմի նմանատիպ փոփոխություններ կարվեն նաև որոշ այլ երկրների դեպքում, սակայն տվյալ պահին Վրաստանի ԱԳՆ-ն չի հայտնում, թե հատկապես որ երկրներին դա կառնչվի: Փոփոխությունները նախատեսված են «Օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» նոր օրենքով, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից: Ինչպես պարզաբանել են նախարարությունում, որոշումը կայացվել է միգրացիոն հոսքերի կառավարման բարելավման նպատակով: Նշվում է նաև նման նորամուծության հատուկ նշանակությունը Եվրամիության հետ գործակցության կապակցությամբ: Բացի այդ, նոր օրենքի գործարկմամբ մուտքի արտոնագրերը կտրամադրվեն արտերկրում Վրաստանի հյուպատոսական հաստատություններում: Այսօրվա դրությամբ Վրաստանի արտոնագրեր են տրվում հիմնականում սահմանային անցակետերում, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն: Օրերս վրացական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ սեպտեմբերից Վրաստանը կխստացնի արտոնագրային ռեժիմը երկիր մուտք գործող օտարերկրացիների համար: Երկիր մուտք գործելու համար կպահանջվեն լրացուցիչ փաստաթղթեր, իսկ որոշ երկրների հետ արտոնգրային ռեժիմ կսահմանվի: Սակայն, չէր նշվում, թե հատկապես որ երկրների հետ: Թբիլիսիին պարտավորեցնում է դա անել մի կողմից ԵՄ-ն, մյուս կողմից՝ վիճակագրական տվյալները: Վրաստանը սկսել է աշխատել նաև արտոնագիր ստանալու համար նոր կանոնների վրա։ Դիվանագիտական ներկայացուցչություններում վիզա ստանալ հնարավոր կլինի որոշ գումարի դիմաց։ Կնիքի դիզայնն առայժմ քննարկվում է, բայց արդեն հայտնի է, որ այն շենգենի արտոնագրի ձևի է լինելու։ Վիզային ռեժիմի ընդունումից հետո զբոսաշրջիկների՝ երկրում գտնվելու ժամկետները խիստ կհստակեցվեն։ Ընթացքին ամբողջովին հետևելու է միգրացիոն ծառայությունը, որը շուտով կսկսի իր աշխատանքը։ Օտարերկրացիների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինաշխատանքները շուտով կավարտվեն՝ այդտեղ կտեղափոխվեն անձինք, ովքեր կխախտեն արտոնագրային ռեժիմն ու ստիպված կլինեն լքել երկիրը։ Դրա համար պատասխանատու է լինելու ՆԳՆ-ն։ ԱՊՀ երկրները, որոնց համար գործում է Վրաստանի հետ առանց արտոնագրային ռեժիմը, հետևյալն են՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Տաջիկստան, Ղազախստան, Մոլդովա, Ուզբեկստան, Ղրղզստան ու Ուկրաինա: Ավելի ուշ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան հարցմանն ի պատասխան Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրեր չեն սահմանվի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |