ԼՂՀ նախագահ. Չերնոգորիայի հանրաքվեն շատ կարեւոր նախադեպ է25 մայիսի 2006 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը բոլոր հիմքերն ունի ակնկալելու միջազգային հանրության ճանաչումը: Այդ մասին Մոսկվայում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, Չերնոգորիայի հանրաքվեն շատ կարեւոր նախադեպ է: «Եթե միջազգային հանրությունը պատրաստ է ընդունել Չերնոգորիայի եւ Կոսովոյի անկախությունը, ապա ես կարծում եմ, նրանց շատ դժվար կլինի բացատրել, թե ինչու նրանք չեն ընդունում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասել է Ղուկասյանը: ԼՂՀ նախագահի կարծիքով, ԼՂՀ-ն ավելի շատ հիմքեր ունի հավակնելու անկախության, այդ թվում աշխարհագրական եւ իրավական: «Եթե մենք հիշենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ դիմակայել Ադրբեջանի պարտադրված պատերազմում եւ այժմ կառուցում է սեփական պետականությունը, ապա ես կարծում եմ, որ մենք ունենք բոլոր հիմքերն` ակնկալելու միջազգային հանրության ճանաչումը: Այլընտրանք ես չեմ տեսնում: ԼՂՀ-ն անկախ է եւ այդպիսին կլինի, եւ դա կախված չէ Ադրբեջանի ցանկությունից»,-ընդգծել է Ա.Ղուկասյանը: ԼՂՀ նախագահը համոզված է, որ վաղ թե ուշ համաշխարհային հանրությունը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: «Որքան շուտ դա արվի, այնքան շատ կլինեն տարածաշրջանում խաղաղության պահպանման շանսերը»,-եզրափակել է հանրապետության նախագահը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |